04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Այս տոնը կարևոր ու պատմական օր է մեր երկրի ու ժողովրդի կյանքում. ՀՀ նախագահ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ:
Այս տոնը կարևոր ու պատմական օր է մեր երկրի ու ժողովրդի կյանքում: Մենք միասին քայլ առ քայլ գնում ենք Սահմանադրության մեջ ամրագրված նպատակները կյանքի կոչելու ճանապարհով:
Սահմանադրական վերջին բարեփոխումները մեկ անգամ ևս հաստատեցին մեր ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետության կայացումը և ընդգծեցին դրա վերընթաց ու հետևողական զարգացման միտումները: Սահմանադրության փոփոխված տարբերակը մեզ որպես հասարակություն դարձնում է ավելի ազատ և ավելի ուժեղ: Միաժամանակ այս նոր իրողությունը բոլորիցս պահանջում է պատասխանատու վերաբերմունք երկրում ընթացող սոցիալական, իրավական և քաղաքական գործընթացների նկատմամբ:

Կրկին շնորհավորելով այս մեծ տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ ապրենք և աշխատենք մեր Հիմնական օրենքի տառին և ոգուն համապատասխան:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ