Վանաձորում տեղի ունեցած սպանության գործով կա կասկածյալ
Վանաձորում հուլիսի 3-ին հրազենային վնասվածքից մահացած, ՌԴ քաղաքացի, ծնունդով վանաձորցի Արմեն Մնացականյանի սպանության դեպքով կա կասկածյալ:
Ըստ տեղեկությունների՝ կասկածյալն ու սպանվածը գործարար են: Դեռեւս հայտնի չէ սպանության շարժառիթը:
Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 104.-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապանություն եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վանաձորում հուլիսի 3-ին տեղի է ունեցել սպանություն: Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափովել ՌԴ քաղաքացի Արմեն Մնացականյանը: Արմենը վերջերս էր Վանաձոր եկել մորը տեսակցելու: Ըստ շրջանառվող լուրերի՝ դեպքը տեղի է ունեցել Վանաձորի բուսաբանական այգում: