Երիտասարդ ամուսիններն ու մեկ ամյա Լիկան մահացել են.նոր մանրամասներ ողբերգական վթարից
«Սարսափելի բան եղավ: Ռուբենն ու Սոնան ամուսիններ էին: Ռուբենը 24, իսկ Սոնան 23 տարեկան ու մեկ տարեկան աղջիկն էլ իրենց հետ մահացավ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով այսօր՝ Սյունիքում տեղի ունեցած ողբերգական վթարին, որի երեք զոհը մի ընտանիքից են , ասաց Սյունիքի մարզի Շիկահող համայնքի ղեկավար Ժիրայր Պատվականյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էիքն, որ բախվել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան եւ «ԿԱՄազ» մակնիշի բեռնատարը, ինչի հետեւանքով «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդ եւ 4 ուղեւորներ տեղում զոհվել են, 1 ուղեւոր եւ «ԿԱՄազ»-ի վարորդը հոսպիտալացվել են Կապանի ԲԿ-ում, որտեղ ուղեւորը մահացել է:
Մահացածներն են՝ Երևան քաղաքի բնակիչ, 23-ամյա Արտակ Ոսկանյանը, Կապան քաղաքի բնակիչներ, 24-ամյա Ռուբեն Ավագյանը, 23-ամյա Սոնա Ջավադյանը, 1-ամյա Լիկա Ավագյանը, Երևանի բնակիչ, 24-ամյա Մուշեղ Մարջանյանը և Իննա Միքայելյանը, ում բնակության վայրն ու տարիքը ճշտվում է:
Камаз-ը վարել է Սիսիան քաղաքի բնակիչ, 47-ամյա Դավիթ Սամվելյանը:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի