15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել

Հ Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր անցկացրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:
Օրակարգը ներառել է «Կենսաբանական անվտանգության ապահովման ռազմավարության» նախագծի մասին հարցը և այլ հարցեր: Խորհրդի անդամները քննարկել և հավանության են արժանացրել «Կենսաբանական անվտանգության ապահովման ռազմավարության» նախագիծը, որը զեկուցել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Հիմնավորելով վերոնշյալ ռազմավարության ընդունման անհրաժեշտությունը՝ նախարարն ընդգծել է, որ այն բխում է կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում իրականացվող գործունեության պատշաճ համակարգման, անհրաժեշտ իրավական կարգավորումների կիրարկման, քաղաքական առաջնահերթությունների և անվտանգության ապահովման սկզբունքների հստակ ձևակերպման, ինչպես նաև միջազգայնորեն սահմանված անվտանգության պահանջներին համահունչ երկարաժամկետ պետական քաղաքականության իրականացման ու կենսաբանական սպառնալիքների հակազդմանն ուղղված միջոցառումների արդյունավետության բարձրացման հրամայականից: Ռազմավարության հիմնական նպատակն է՝ կատարելագործել և ամրապնդել կենսաբանական անվտանգության ապահովման համակարգը՝ ներքին և արտաքին վտանգներին, սպառնալիքներին դիմակայելու, ինչպես նաև մարդու, բնակչության, շրջակա միջավայրի էկոհամակարգի վրա կենսաբանական սպառնալիքների ազդեցության ռիսկերը նվազեցնելու համար:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ