18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայտնի է բասկետբոլի Հայաստանի հավաքականի կիսաեզրափակչի մրցակիցը

Բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնության կիսաեզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Իռլանդիայի թիմը: Այս մասին գրում է ՀԱՕԿ լրատվական կայքը:

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը խմբային փուլում տոնելով երկու հաղթանակ և կրելով մեկ պարտություն խմբում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Տիգրան Գյոկչյանի սաները կիսաեզրափակչում կմրցեն Իռլանդիայի թիմի հետ, որը A ենթախմբում զբաղեցրեց առաջին տեղը: Առաջին խաղում Իռլանդիայի թիմը 100:43 հաշվով հաղթել էր Ջիբրալթարին, այնուհետ 91:34 հաշվով՝ Մալթային, իսկ խմբային փուլի վերջին խաղում՝ 79:55 հաշվով Սան Մարինոյին:

Կիսաեզրափակչի հանդիպումները կկայանան հուլիսի 2-ին և կմեկնարկեն Երևանի ժամանակով 19:15-ին:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ