07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Գագիկ Բեգլարյանը՝ իր ունեցվածքի և Գագիկ Խաչատրյանի չհայտարարագրված դղյակի մասին

Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր՝ հունիսի 30-ին  Կառավարության նիստից հետո զրուցեց լրագրողների հետ:

Նա  չցանկացավ խոսել Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող շքեղ բնակարանի մասին, որը, ըստ հրապարակումների, գտնվում է ԱՄՆ-ում:

«Գագիկ Խաչատրյանն այստեղից երկու մետր այն կողմ աշխատում է, կարող եք իրեն հարցնել»,- նկատեց Բեգլարյանը:

Հարցին՝ Դուք էլ ունենք գույք, որը, ինչպես Գագիկ Խաչատրյանը, չեք հայտարարգրել, Բեգլարյանը պատասխանեց.

«Ես չունեմ: Գագիկ Խաչատրյանի դեպքում հերյուրանք է, անհնար է նա ունենա ինչ-որ բան և հայտարարագրված չլինի»:

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է նախարարի աշխատավարձով նման շքեղ բնակարան գնել, Բեգլարյանն ասաց, թե նախարարները կարող են ունենալ այլ եկամուտներ, որը կարող է կապ չունենալ պետության, Կառավարության և բյուջեի հետ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ