17 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Սա ո՛չ PR-ի, ո՛չ էլ քաղաքական շահեր հետապնդելու թեմա է. Նաղդալյան

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը:

ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանն իր ելույթում  ասաց՝  թեմաներ կան, որոնք լռակյացություն են պահանջում, այլ ոչ բարձրագոչություն:

«Մենք չենք եկել անվտանգային խնդիրները զրոյից այստեղ քննարկելու, անվտանգության խնդիրները բոլորիս համար վաղուց պարզ են , որոնք հիմնվել են նախորդ իշխանությունների օրոք, ու շարունակվում են մինչ օրս: Իմ գործընկերները զարմանում են, թե ինչու՞ այդպես պետք է լիներ: Բա ինչպե՞ս պետք է լիներ, եթե մենք ՀԱՊԿ համակարգում ենք, ուրեմն ՀՕՊ-ը չէր կարող առանձին երևույթ լիներ: Սա թեմա է, որը կապված է երկրի անվտանգության հարցերի հետ, սա ո՛չ PR-ի, ո՛չ էլ  քաղաքական շահեր հետապնդելու թեմա է»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ