Գերմանացին գտել է պահպանակն արագ հագնելու միջոցը /վիդեո/
Հնարամիտ գերմանացին գտել է պահպանակն արագ հագնելու միջոցը: Նրա խոսքով` դա մարդկությանը կազատի նաեւ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից:
Օգտատեր Յորգ Սփրեյվը հայտնի է համացանցում` YouTube-ում իր ալիքի շնորհիվ, որտեղ նա շարունակ պարսատիկների մոդիֆիկացված ձեւեր է ցուցադրում: Սփրեյվի վերջին գյուտերից մեկը պահպանակների համար պարսատիկ-ատրճանակն է, որի համար Սփրեյվը հույս ունի 100 հազար դոլար ստանալ Բիլլ Գեյթսի հիմնադրամից:
Նրա գյուտն իսկապես օգնում է մարդկանց արագ եւ որակով հագնել պահպանակը: Նման սարք ստեղծելու գաղափարը Սփրեյվի մոտ ծնվել է, երբ “Microsoft”-ի սեփականատեր Բիլլ Գեյթսը եւ նրա կինը “նոր սերնդի” պահպանակների մրցույթ հայտարարեցին, որոնք կարող են մարդկությանն ազատել վեներական հիվանդություններից եւ անցանկալի հղիությունից:
Սփրեյվը նաեւ մեկնաբանություն է գրել մրցույթի հետ կապված. “Պարսատիկների ալիքը չի կարող անտեսել, երբ ինչ-որ մեկը նման մարտահրավեր է նետում գյուտարարներին”: