15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն Արթիկում և Վերին Լարսում ստեղծված իրավիճակի շուրջ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Շիրակի մարզի Արթիկ քաղաքում հունիսի 24-ին տեղի ունեցած հեղեղի պատճառած վնասների նախնական ուսումնասիրության արդյունքները: Զեկուցվել է, որ ներկայում վերականգնողական ակտիվ աշխատանքներ են իրականացվում, վերացվում են հեղեղի հետևանքները:   Վարչապետը հանձնարարել է սկսել վնասներ կրած արթիկցիների փոխհատուցման գործընթացը և անհրաժեշտ ուժեր ներգրավել՝ հեղեղի պատճառած հետևանքները վերացնելու աշխատանքներն ավարտին հասցնելու համար: Խորհրդակցության արդյունքում որոշվել է աշխատանքներն իրականացնել երկու փուլով: Առաջին փուլում գումարներ կհատկացվեն հրատապ լուծում պահանջող խնդիրների վերացման համար, այդ թվում՝ քաղաքացիների կրած վնասների փոխհատուցման, ինչպես նաև  բնակելի տներին հարակից հեղեղատարի վնասված հատվածների վերանորոգման համար: Երկրորդ փուլում նախատեսվում է հեղետարի ամբողջական ուսումնասիրություն, և ըստ անհրաժեշտության, համապատասխան աշխատանքների իրականացում:

Խորհրդակցության ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը զեկուցել է Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհին ստեղծված օպերատիվ իրավիճակի մասին: Նախարարը տեղեկացրել է, որ ամենօրյա կապի մեջ է գտնվում իր վրացի գործընկերների հետ: Նշվել է, որ վրացական կողմը լայն թափով շարունակում է Վերին Լարս տանող ճանապարհի վերականգնողական աշխատանքները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ