15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՔԿՀ-ներում տիրող իրավիճակը դիտորդների գնահատմամբ

Քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցող ոչ նորմալ երևույթների արդյունքում տուժում են խոցելի խմբերը: Այսօր հրավիրված քննարկման ժամանկ դիտորդների խմբի անդամ Սերգեյ Գաբրիելյանը խոսեց խոցելի խմբերի մասին.

«Որոշ հարցերի լուծումներ նույնպես ենթադրում են խտրական վերաբերմունք որոշակի խմբերի հանդեպ: Օրինակ՝ գողական օրենքներին չենթարկվողները, թմրամոլները, նույնասեռականները, հաշմանդամները և այլն: Այն խնդիրները, որոնք կապված են այս խմբերի հետ, չեն կարևորվում», -նշեց բանախոսը:

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Արայիկ Զալյանն էլ նշում է, որ ՔԿՀ-ներում անհրաժեշտ վերահսկողության արդյունքում աճում են մահվան դեպքերը.

«2015թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը քրեակատարողական հիմնարկներում մահացել են 28 անձիք, որոնցից 3-ը ինքնասպանության դեպքեր են, մնացածը հիվանդություններից մահվան դեպքեր: Միգուցե այդ 25 անձիք էլ ենթակա լինեին ազատման, և նրանց հիվանդությունը չհանգեցներ մահվան: Այս դեպքերի առնչությամբ ոչ մի քննություն չի իրականացվում, քանի դեռ ընտանիքի անդամները չեն բողոքում»,-եզրահանգում է բանախոսը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ