“Նրա սատարումը որեւէ հարցում ցանկալի չէ”. Րաֆֆի Հովհաննիսյանը Քոքոբելյանի կրկին ստախոս անվանեց
‘Ժառանգության’ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարությամբ է հանդես եկել: Նա հայտնել է, որ ‘Ազատ դեմոկրատներ’ կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը սուտ է խոսում: Հայտարարությունը ստրոև`
‘Խաչատուր Քոքոբելյանն անձամբ հրապարակեց իր սուտը, այն էլ` հերթականը, ինչի համար մեծ ցավ եմ ապրում:
Ցավ եմ զգում հատկապես այն հրաշալի, խոստումնալից երիտասարդների համար` “Ազատ դեմոկրատներից”, “Ժառանգությունից” եւ քաղաքացիական հոսանքներից, ովքեր անմնացորդ նվիրվեցին նախորդ ընտրարշավին:
Համատեղ պայքարը սխալ չէր. նորամուծություն էր եւ որոշ չափով` ռիսկային, բայցեւ հիմնավոր ու ապագայամետ:
Սխալն ընդամենը մեկ մարդու խաբեությունն է ու նաեւ մյուսների չհիմնավորված վստահությունը “տղամարդու”` նրա խոսքի նկատմամբ: Այդ մեկը` եթե երբեւէ եղել է, արդեն չկա: Մնացածը նրա եւ Աստծո օրենքի միջեւ է:
Քաղաքական նպատակահարմարությունից դրդված` կարող էի լռել: Համբերատար սպասելուց հետո, սակայն, նախընտրեցի հռչակել ճշմարտությունը` որպես պատասխանատվության պահանջ իմ համաքաղաքացիների առջեւ:
Եվ վերջում` նրա սատարումը որեւէ հարցում ցանկալի չէ’: