28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Շարապովայի որակազրկումը չի զարմացրել Ագնեշկա Ռադվանսկային

Աշխարհի երրորդ ռակետ Ագնեշկա Ռադվանսկան լրագրողների հետ զրույցում նշել է ՝ չի զարմացել, որ Թենիսի միջազգային ֆեդերացիան դոպինգ օգտագործելու համար 2 տարով որակազրկել  է «Մեծ Սաղավարտի» մրցաշարերի հնգակի չեմպիոն Մարիա Շարապովային։

«Դատավոր չեմ, բայց Մարիայի որակազրկման ժամկետը սպասելի էր։ Ֆեդերացիան ամեն ինչ անում է նման դեպքերը բացառելու համար։ Չեմ կարծում, թե այս դեպքում պետք է ներողամիտ լինել։ Շարապովայի հաջողությունները և ներդրումները չեն կարող դերակատարություն ունենալ որակազրկման հարցում․ այս պարագայում բոլորը հավասար են», – ասել է մարզուհին «The Guardian»-ի հետ զրույցում։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ