11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Փոքր Վեդի-Տափերական ճանապարհին վթարի ենթարկված ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Փոքր Վեդի-Տափերական ավտոճանապարհին այսօր՝ հունիսի 27-ի գիշերը ավտովթար է տեղի ունեցել, մեքենան ամբողջությամբ այրվել է:

ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ վթարի մասին տեղեկությունը ստացվել ժամը 04.32-ին:

Պարզվել է, որ Մ2 ավտոճանապարհի (Երեւան-Երասխ) 36-րդ կմ-ին բախվել են «ВАЗ-21070» մակնիշի 35 AO 640 (վարորդ` 1992 թ. ծնված Ա. Հ.) եւ «ВАЗ-21015» մակնիշի 34 OQ 281 (վարորդ՝ 1994 թ. ծնված Խ. Մ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ВАЗ-21070» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Շտապօգնության աշխատակիցները վարորդներին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. վերջիններս հրաժարվել են հոսպիտալացումից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.47-ին, մարվել` 04.52-ին:

Փրկարարները հոսանքազրկել են «ВАЗ-21015» մակնիշի ավտոմեքենան:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ