23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իտալիայի պատգամավորներն Ազգային ժողովում էին

 Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իտալիայի Հանրապետության Սենատի եւ Պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներին, ովքեր ներկայացնում են խորհրդարանում գործող հիմնական         խմբակցությունները:

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը կարեւորեց Իտալիայի խորհրդարանական պատվիրակության այցը Հայաստան եւ նշեց, որ այն առաջինն է բարեկամության խմբերի մակարդակով եւ, վստահաբար, նոր էջ կբացի ինչպես առհասարակ հայ-իտալական, այնպես էլ միջխորհրդարանական հարաբերություններում: Անդրադառնալով հայ-իտալական համագործակցությանը` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ երկկողմ հարաբերությունները ունեն զարգացման լավ հեռանկարներ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ բնագավառներում: Նրա համոզմամբ` հայ-իտալական միջխորհրդարանական կապերն ավելի արդյունավետ զարգացնելու առումով անհրաժեշտ է օգտագործել համագործակցության հնարավոր բոլոր ձեւաչափերը, այդ թվում փոխգործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում:

Իտալիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սանդրա Ձամպան շնորհակալություն հայտնեց Հայաստան այցելելու հրավերի համար եւ կարեւորեց նման հանդիպումները միջպետական եւ միջխորհրդարանական կապերը զարգացնելու առումով: Տիկին Ձամպան բարձր գնահատեց հայ ժողովրդի ներդրումը եվրոպական եւ մասնավորապես իտալական մշակույթի,գիտության, տնտեսության եւ այլ ոլորտներում: Նրա խոսքով հայերը դարեր շարունակ մեծ հետք են թողել եվրոպական մշակույթի եւ տնտեսության մեջ: “Այժմ Եվրոպան պետք է վերադարձնի ձեզ այն, ինչ դուք երկար տարիներ ներդրել եք Եվրոպայում եւ պիտի զորավիգ լինի ձեր պետության կայացմանը”,-նշեց իտալացի պատգամավորը: Սանդրա Ձամպան տեղեկացրեց, որ Իտալիայի խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել օրինագիծ, որով ապրիլի 24-ը Իտալիայում պետականորեն կհամարվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի               օր:

Հանդիպմանը անդրադարձ եղավ տարածաշրջանային խնդիրներին, հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը: ԱԺ նախագահը նշեց, որ Ադրբեջանում պետական մակարդակով արմատավորված հայատյացության մթնոլորտը պետք է բավարար հիմք հանդիսանա միջազգային հանրության համար հասկանալու, որ ոչ մի դեպքում եւ ոչ մի ձեւաչափով Արցախը չի կարող մաս կազմել մի երկրի, որը հերոսացնում է սաֆարովների կերպարը եւ իր այս քայլով Ադրբեջանը հեթական անգամ վտանգում է տարածաշրջանային փխրուն անվտագությունը, ոտնահարում միջագային իրավական փաստաթղթերով երաշխավորված մարդու իրավունքները, կրկին ի ցույց դնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը փակուղի տանելու եւ դրանում միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած աշխատանքը ձախողելու իր հետեւողական քաղաքականությունը: “Բաքուն հայատյացությունը դարձրել է պետական քարոզչություն՝ հասցնելով այն առավել քան վտանգավոր մակարդակի: Սա միայն մեր գնահատականը չէ. այս մասին ահազանգում են նաեւ միջազգային կառույցները: Մենք հավատարիմ ենք մնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման` ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախա•ահների միջնորդությամբ ընթացող գործընթացին”,-շեշտեց           Հովիկ   Աբրահամյանը:

ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց իտալացի պատգամավորներին, որ մերժել են Իտալիայի խորհրդարանում շրջանառության մեջ դրված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի տեսակետները արտահայտող եւ խիստ միակողմանի բնույթ կրող բանաձեւը: Ինչին ի պատասխան տիկին Ձամպան նշեց, որ ադրբեջանամետ բանաձեւը մերժվել է, քանի որ այն չէր արտահայտում Իտալիայի տեսակետը հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ եւ չէր համապատասխանում Իտալիայի դիրքորոշմանը միջազգային ատյաններում:

Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր եւս:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ