04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

ԿԲ-ն Հռոմի պապի այցին նվիրված հուշամեդալ է թողարկել

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է հուշամեդալ՝ նվիրվածՀռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստանի Հանրապետություն այցին, որի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»:

Այ մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկը:

Նշենք, որ այսօր՝ հունիսի 24-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ինքնաթիռը տեղական ժամանակով 15:00-ին վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Անցկացվեց դիմավորման պաշտոնական արարողությունը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի մասնակցությամբ:

Հուշամեդալի դիմերեսին պատկերված է Խոր Վիրապի վանքը Արարատ լեռան ֆոնի վրա և Ֆրանցիսկոս Պապի այցի թվագրումը, իսկ դարձերեսին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանը Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի արտաքին որմնախորշում (2005, քանդակագործ՝ Խաչիկ Ղազանչյան), Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և Հռոմի Կաթողիկե եկեղեցու զինանշանները:

Հուշամեդալը սահմանափակ քանակությամբ է և ունի պատմամշակութային արժեք:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ