Ովքե՞ր են թրաֆիկինգի զոհերը
«Թրաֆիկինգի հեշտ է ենթարկել այն մարդկան, ովքեր խոցելի են շրջապատի կողմից»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ամքոր Հայաստան» ՀԿ-ի փորձագետ Վիկտորիա Ավակովան:
Փորձագետը արձանագրում է, որ եղել է դեպք, երբ չնայած հոգեբանի աշխատանքին անձը կրկնակի անգամ է թրաֆիկինգի ենթարկվել:
«Մեկ դեպք է եղել, որն էլ ճանապարհին կանխվել է: Խնդիրը նրանում է, որ ոչ բոլոր զոհերի հետ ենք անընդհատ կապ պահում և դա իրենցից էլ է կախված: Այն մարդիկ, որոնք չեն շարունակել մեզ հետ շփումը հնարավոր է նորից են ենթարկվել թրաֆիկինգի»,-նշեց Ավակովան:
Փորձագետի փոխանցմամբ՝ հիմնականում զոհ են դառնում կանայք 14 տարեկանից սկսած մինչև 40 տարեկան:
Վիկտորիա Ավակովան փաստում է, որ թրաֆիկինգի ենթարկված կանանց հիմնական մասը ենթարկվում է սեռական շահագործման:
«Սեռական շահագործման ենթարկված կանանց մոտ գրանցվել են գինեկոլոգիական խնդիրներ՝զոհերի մոտ առաջացել են չարորակ ուռուցքներ, սեռավակներ, որոնք հետագայում հանգել են չբերություն: Մենք համագործակցում ենք Առողջապահության նախարարության հետ և թրաֆիկինգի զոհ դարցած մարդկանց բուժօգնությունը կատարվում է պետպատվերով և նրանք հնարավորություն ունեն անվճար բուժվելու»,-տեղեկացրեց փորձագետը:
Փորձագետը նկատեց, որ թրաֆիկինգի դեպքերը հիմնականում գրանցվում են Միացյալ Արաբական Էմիրություններում, Թուրքիայում և Ռուսաստանում:
Նշենք, որ հունիսի 18-19 ին Աղվերանում կայացավ «Մարդկանց թրաֆիկինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին օրենքի իրազեկում և լուսաբանում» թեմայով՝ մեդիա ոլորտի ներկայացուցիչների համար հրավիրված երկօրյա դասընթացներ:
Դասընթացի կազմակերպիչը հանդիսանում էր «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը: