29 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լավ կլինի՝ մեզ համար միայն Հռոմի Պապը աղոթի

«Մենք մի ստոր սրբազան ունենք Թուրքիայում, որ Էրդողանի հետ համաձայնությունների է գալիս: Երևի կարելի է այս դեպում սրիկա բառն էլ օգտագործել. Աթեշյան է, ինչ է…. Մի սրբազան էլ այստեղ ունենք, օֆշորի գործերի մեջ է: Այսպես սրբազանները խառնվել են էլի.. Երևի լավ կլինի, որ մեզ համար միայն Հռոմի Պապը աղոթի. նա սրբազան մարդ է: Ավելի լավ է, թող սրանք ոչ մի բանի չխառնվեն»,- այսօր լրագրողների հետ հանիպման ժամանակ հայտարարեց ԱԱԾ նախկին պետ Գուրգեն Եղիազարյանը:
 
Բանախոսը նշեց՝ ուրախալի է, որ Հռոմի Պապը Հայաստան է գալիս: Դա հպարտանալու առիթ է հայերի համար:
 
«Բոլորիս աչքը լույս լինի, ժողովու՛րդ: Հռոմի Պապը ՀՀ է գալիս 300 լրագրողի հետ: Նրանց մեծ մասը, կարծում եմ, ՀՀ-ի մասին առաջին անգամ է լսում: Նրանք կիմանան մեր ցավերի, պրոբլեմների մասին, Արցախի մասին, դա արդեն իսկ նվաճում է», – ասաց բանախոսը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ