04 Հունվարի, Saturday, 2025
KFC

Աղմուկ է հասունանում. Ժողովուրդ

ՀՀ արդա­րադատության նախարար Սրփինե Հով­հաննիսյանը պայմանական վաղա­ժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովի գործունեության մա­սով օրենքում փոփոխություններ կատա­րելու նոր նախագիծ է պատրաստել եւ այն ներկայացրել է մի շարք իրավա­պաշտպան կազմակերպությունների, որպեսզի վերջիններս փոփոխված տարբերակի մասով իրենց տեսակետը կամ դիտողությունները հայտնեն: Իսկ մինչ այդ դատապարտյալների շրջանում հանձնաժողովի որոշումների մասով նոր աղմուկ է հասունանում:

Պայմանական վաղաժամկետ ազատ ար­ձակման անկախ հանձնաժողովի գործունե­ության նպատակն այն է, որ օգնի դատա­պարտյալին ուղղվել, եւ եթե վերջինս իրեն ՔԿՀ-ում դրսեւորել է պատշաճ ձեւով խախտում չի արել, ասել է, թե բռնել է ուղղ­վելու ճանապահը, ապա անկախ հանձնա­ժողովը նրան սահմանված պատժի կրումից վաղաժամկետ կարող է ազատ արձակել:

Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովում առ­կա խնդիրները փաստաբան Երվանդ Վարոսյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում բաժանեց երկու մասի’ օբյեկտիվ եւ սուբ­յեկտիվ. «Օբյեկտիվ խնդիրները կայանում են նրանում, որ օրենսդրական կարգավո­րումը բավականին թերի է: Նախատեսված չէ հիմքերի ամբողջ շրջանակը, որոնց դեպքում պիտի պայմանական վաղաժամ­կետ ազատ արձակումը բավարարվի կամ մերժվի, եւ սա առաջացնում է սուբյեկտիվ խնդիրներ:

Երբ հանձնաժողովի որոշում­ները դառնում են կամայական, առանց հասկանալի պատճառաբանությամբ հանձ­նաժողովը մի դեպքում որոշում է կայաց­նում ազատ արձակել անձին կամ հակա­ռակը մերժել, բոլոր դեպքերում անհաս­կանալի է մնում, թե ինչու մեկ անձի հա­մար դա կիրառելի էր, հաջորդի նկատ­մամբ` ոչ:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ