19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ավտովթար «Բելլաջիո»-ի մոտակայքում․ կան տուժածներ

Հունիսի 22-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելլաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C180» մակնիշի 78 ZA 788 (վարորդ՝ Ա. Չ.), «Opel Corsa» մակնիշի 34 AU 969 (վարորդ՝ Ի. Ա.) և «Opel Astra» մակնիշի 34 MO 276 (վարորդ՝ Մ. Օ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները:

Փրկարարները տուժածներին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Տուժածներ՝ 1995 թ. ծնված Ի. Ա.-ը, 1992 թ. ծնված Մ. Հ.-ը և Ռ. Դ.-ը, 1990 թ. ծնված Մ. Օ.-ը  և Դ. Ս.-ը տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ