12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Սուրիկ Խաչատրյանին նոր արտոնություններ

ՀՀ կառավարությունն այսօր՝հունիսի 23-ին  որոշեց ներդրումային ծրագրի շրջանակներում «Խաչատրյան եղբայրներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու:

Կառավարության որոշման նախագիծը գործադիրին ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Նշենք, որ այս ընկերությւոնը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին եւ նա եղբորը՝ Սասուն Խաչատրյանին է պատկանում: «Խաչատրյան եղբայրներ» ընկերությունը Սյունիքի մարզի Ծղուկ համայնքում պետք է կառուցի 4 մգվտ հզորությամբ փոքր հիդրոէներգոկասկադ (ՀԷԿ) եւ օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը` էլեկտրաէներգիա է արտադրելու:

Կառավարության որոշման նախագծի համաձայն, այս նպատակով Խաչատրյան եղբայրները պետք է 1,9 մլրդ դրամի ներդրում կատարեն, որից մոտ 489 մլն դրամի պետք է Չինաստանից հիդրոգեներատորներ, հիդրոտուրբիններ եւ այլ սարքավորումներ ձեռք բերեն:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ