05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կոստանյանը մաքրելով առաջանում է. Հրապարակ

Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Գետրգ Կոստանյանի համար ուրախ օր էր: Իրականացավ նրա վաղեմի երազանքը նրա նվիր­յալ եւ մտերիմ Արթուր Դավթյանը նշանակվեց գլխավոր դատախազի տեղակալ' այդ պաշտոնում փոխա­րինելով Հրաչ Բադալյանին, որից Կոստանյանը երազում էր ազատվել: Համակարգին մոտ կանգնած անձինք վստահեցնում են, որ նախագահակա­նում վաղուց էին տեղյակ, որ գլխավոր դատախազը չի ուզում աշխատել իր տեղակալի հետ: Բայց հորդորել են անհաշտ կոլեգաներին լեզու գտնել միմյանց հետ: Լեզու գտնելու փոխա­րեն գլխավոր դատախազը Բադալյանին աստիճանաբար դուրս է մղել աշխատանքից, հանձնարարություններ չի տվել:

2013 թվականին, ինչպես հայտնի է, Հրաչյա Բադալյանին նշա­նակեցին Կոստանյանի տեղակալ Եւ ազատեցին Երեւանի դատախազի պաշտոնից, որը նա զբաղեցնում էր, կարելի է ասել, անհիշելի ժամանակ­ներից’ 2001 թվականից: Ի դեպ, նա վարչապետ Հովիկ Աբրահամյանի կադրն է, նաեւ նրա հեռավոր ազգա­կանը եւ հենց Աբրահամյանին է պար­տական իր առաջխաղացման համար: Գեւորգ Կոստանյանն ընդամենը 10 օր էր, ինչ գլխավոր դատախազ էր դարձել, եւ նրա առաջին հրա­մաններից մեկն Արթուր Դավթյանին Շենգավիթի դատախազի պաշտո­նից հանելն ու քաղաքի դատախազ նշանակելն էր: Օր օրի սեղմվում, նեղացվում էր Հրաչյա Բադալյանի պարտականությունների շրջանակը, նրա վրա գործեր չէին մակագրում, «աշխատում» էին նրա թիմի մարդ­կանց դեմ: Իսկ նրա թիմը փոքր չէր, ոչ էլ թույլ. նրանք համակարգում երկրորդ բեւեռն էին ստեղծել ընդդեմ Կոստանյանի:

Եվ երբ Կոստանյանն զգաց, որ Բադալյանի թիմն ուժեղա­նում է, նախ պաշտոնից ազատեց նախկինում Կենտրոնի դատախազ Կարեն Բատիկյանին` «սեփական դիմումի համաձայն», իսկ նա Հրաչյա Բադալյանի աջ թեւն էր համարվում:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ