«Ուզում են նվիրել եվրոգոմիկներին»
«Պետք է ասել, որ ի սկզբանե հույսեր չունեի , թե լավ բանի է բերելու իշխանություն-ընդդիմություն համաձայնեցումը:
Իշխանության հետ համաձայնության գալը անհեթեթություն էր: Բացառվում էր, որ դա մի դրական բան պիտի բերեր իր հետ: Չնչին բաներ կարող է, այո՛, գուցե փոխվել են», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Քրիստոնեա-դեմոկրատական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
Վերջինս շեշտեց՝ Սահնանադրության փոփոխությունից հետո պարզ էր՝ իրավիճակն ինչպիսին էր լինելու:
«Սահմանադրությունն ընդունվեց, դրանից հետո պատրաստի ԸՕ կար արդեն. ամեն բան պարզ էր: Այս ամենը խաբեություն է: Նրանք, ովքեր բանակցությունների գնացին, լավ էլ գիտեին այս մասին: Բայց կեղծ բանակցություներ եղան, բազարի մեջ մտան իշխանությունների հետ: Ընդդիմությունը ոչ պակաս վատ վիճակում է, քան իշխանությունը: ԸՕ-ն հստակ ծրագիր է՝ պահպանելու այս կոռումպացված իշխանությունը ու շարունակաբար կեղծել ընտրությունները»:
Սոս Գիմիշյանը շեշտեց՝ Վենետիկի հանձնաժողովն իր շահերն ուներ, որ հավանության արժանացրեց ԸՕ-ն:
Ըստ «Քրիստոնեա-դեմոկրատական վերածնունդ» կուսակցության նախագահի՝ եվրոպական որոշակի արժեքներ ներառվել են նոր Սահմանադրության մեջ, որոնք խորթ են հայի հոգեկերտվածքին, էությանը, հայկական ավանդույթներին:
«Ուզում են մեր երեխաներին նվիրել եվրո գոմիկներին: Եվրոպան եկել, ուզում է մեզ ասել՝ ոնց ապրենք մենք: Իսկ Բոլոնիայի կրթական համակարգը… Դա էլ մեր կրթական համակարգն ավերեց: Ահա սրանք են Վենետիկի հանձնաժողովի բերած երևույթները», – ասաց Սոս Գիմիշյանը: