07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Վիճաբանության ընթացքում կողմերից մեկը կաթսայով հարվածել է մյուսի դեմքին

Հունիսի 21-ին, ժամը 15.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ վերհոնքային շրջանի կտրած պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 49-ամյա Վարդան Մ.-ն:

Նույն օրը, ժամը 13-ի սահմաններում, Ենոքավան գյուղում գտնվող հանգստյան գոտու դարպասների առջեւ Վիգեն կամ Վահագն անունով անձը վիճաբանել է իր հետ, որի ընթացքում ձեռքին եղած կաթսայով հարվածել է իր դեմքին` պատճառելով նշված վնասվածքը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վարդան Մ.-ին նշված վնասվածքը պատճառել է 40-ամյա Թաթուլ Թ.-ն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ Թաթուլ Թ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ