08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ոստիկանությունը` սադրիչներին

ՀՀ ոստիկանությունն իր երեկվա հայտարարությամբ նախազգուշացրել էր այսօրվա երթի ժամանակ լիազոր մարմնի սահմանափակումները խստագույնս պահպանելու անհրաժեշտության մասին: Չնայած դրան, հավաքի մի շարք մասնակիցներ մասամբ խախտել են երթի ուղին, դրանով իսկ թույլ տալով հակաիրավական գործողություններ:

Չնայած հավաքների ազատության բնագավառում Հայաստանում գործող իրապես ազատական օրենքի, ինչպես նաև այդ օրենքի հիման վրա ձևավորված այնպիսի պրակտիկայի, որը որևէ կերպ չի խաթարել հավաքների ազատությունը,  այսօրվա հավաքի մի շարք մասնակիցներ չեն գիտակցում նման օրենքի արժեքը և այն ոտնահարելու հետևանքները, իրենց պարտքն են համարում ամեն առիթով խախտել օրենքը, դիմում են սադրանքների` փորձարկելով մեր հանրության ու ոստիկանության համբերությունը և օրենքի պահանջները պահպանելու նրա կամքը:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը խստագույնս նախազգուշացնում է նման սադրիչներին` իրավական, հատկապես նաև վարչական պատասխանատվության անխուսափելիության մասին և արձանագրում է, որ առանձին հակաիրավական արարքներ որոշ հանգամանքներում հանդուրժելու ոստիկանության լիազորությունը այլևս հնարավոր չէ գործադրել և ոստիկանությունն ապահովելու է պատասխանատվության անխուսափելիությունը հակաիրավական յուրաքանչյուր գործողության համար` առանց որևէ վերապահումների:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը պահանջում է հավաքի բոլոր մասնակիցներին անվերապահորեն կատարել կազմակերպիչների ցուցումները, ինչպես նաև չդրդել ՀՀ քաղաքացիներին հակաիրավական գործողությունների:

  

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ