Շիրխանյանի բաց նամակը պաշտպանության նախարարին. Ժողովուրդ
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխասյասը, որը զինված հանցավոր խմբի գործով արդեն 7 ամիս է գտնվում է կալանքի տակ, քառօրյա պատերազմից հետո` մայիսի 20-ին, բաց նամակ է գրել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրաև Օհանյանին: Սակայն նամակը օրերս է հասել իր հարազատներին:
«ժողովուրդ» օրաթերթին փոխանցված նամակը ուղղված է ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանին, քանի որ հենց նա է ՀՀ սահմանների պատասխանատուն: Նամակում Շիրխանյանն անդրադարձել է այն լուրերին, ըստ որոնց` ՀՀ բարձրագույն ղեկավարությունը պատրաստ է ազատագրված տարածքները հանձնել Ադրբեջանին: Շիրխանյաևը զգուշացրել է, թե այդ դեպքում ինչպիսի զարգացումներ կարող են լինել: Նա մասնավորապես զգուշացնում է. «Զինուժի դուրս բերմանը եւ հողերի հանձնմանը հետեւելու է Արցախի հայաթափումը եւ դրա «խաղաղ» հանձնումը թշնամուն: Ոչ մի միջազգային երաշխիք ի վիճակի չի լինի դա կանխել:
Հայաստանի սահմանակից հողերի հանձնումը թշնամուն անկայունացնելու է Զանգեզուրը, Սեւանի ավազանը` բազմապատկելով արտագաղթը Հայաստանից: Հայությունը եւ Հայաստանը կորցնելու է ոչ միայն արժանապատվությունը, այլեւ զարգացման հեռանկարները: Հայաստանում հաստատվելու է Թուրքիայի ֆինանսական, տնտեսական, քաղաքական իշխանությունը, չէ որ Հայաստանը լիովին կապված կլինի սահմանի բացման համար Թուրքիայի առաջ քաշած բոլոր նախապայմաններից: Հայոց պատմության մեջ գրանցվելու է մեծագույն դավաճանությունը»:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: