05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը ուշագրավ զրույց է ունեցել Սեյրան Օհանյանի հետ. Ժողովուրդ

ՊՆ-ում պտտվող լուրերի համաձայն ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան գեներալների պաշտոնանկու­թյուններից եւ կոռուպցիոն բացահայտումներից հետո Սերժ Սարգսյւսնի ու ՀՀ պաշտպանության նա­խարար Սեյրան Օհանյանի միջեւ ուշագրավ զրույց է տեղի ունեցել: Ըստ այդմ, Սերժ Սարգսյանը նախարար Օհանյանին մոտավորապես այսպիսի բովանդակությամբ է դիմել, որ այժմ պետք չի ՊՆ-ին պաշտոնանկ անել` հաշվի առնելով Ադրբեջւսնի գործոնը, բայց նախարարը պիտի «մաքրվի»:

Այսինքն Սեյրան Օհանյանը շարու­նակում է նախարար մնալ, որպեսզի նրա պաշտոնանկությունը թշնամու ձեռքին քարոզչական գործիք չդառ­նա: «ժողովուրդ»-ի տեղեկություններով` Օհանյանը մտերմիկ շրջապատում իր ապագայի մասին խոսելիս ասել է, որ չի պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել, եթե լավ չի աշխատում, թող նախագահը պաշ­տոնանկ անի: Արդյո՞ք Օհանյանը պատրաստվում է առաջիկայում հրաժարականի դիմում ներկայացնել. այս հարցին ՊՆ մամուլի քարտուղար Ա. Հովհաննիսյանը պատասխանեց. «Ամեն անհեթեթ լուրեր, փո­ղոցային բամբասանքներ չեմ մեկնաբանում: Ոչ ավել բառ, ոչ ավել պատասխան»: Ապրենք, կտեսնենք:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ