Ֆրանսիան պատրաստ է կազմակերպել Սարգսյան-Ալիեւ հանդիպումը
Ֆրանսիան, իբրեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Օրելիա Բուշեն, գրում է РИА Новости-ն։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն իրականացնել իրենց պարտականությունները և ջանքեր գործադրել փոխվստահության ամրապնդման և հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ֆրանսիան արդեն հայտարարել է, որ պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելպես»,- ասել է Բուշեն:
Անդրադառնալով հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ` Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպմանը՝ դեսպանը նշել է, որ Ֆրանսիան ողջունում է այն: «Հակամարտության խաղաղ կարգավորման հնարավոր է հասնել մշտական և անկեղծ երկխոսության միջոցով»,- ասել է Բուշեն: