19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանի երդումը հիշեցնում է վատ բեմադրված քաղաքական շոու. Է. Շարմազանով

” ”Ազատության հրապարակում ”Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի երդումը հիշեցնում է վատ բեմադրված քաղաքական շոու`  համայնքային ընտրությունից  առաջ քաղաքական շահաբաժիններ ձեռք բերելու նպատակով”,-Henaran.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով` Հայաստանում արդեն տեղի է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական  երդմնակալությունը եւ  2013 թ. փետրվարի 18-ի ընտրությունների արդյունքները պաշտոնապես ճանաչվել են թե′ ՀՀ Սահմանադրական դատարանի, թե′ բոլոր միջազգային դիտորդական առաքելությունների եւ թե′ բազմաթիվ երկրների ղեկավարների կողմից:

 Հիշեցնենք, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը ”Ազատության” հրապարակում երդվեց և հրապարակ հրավիրեց նախագահին ու Ամենայն հայոց կաթողիկոսին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ