11 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

Հռիփսիմե Խուրշուդյանը ժամանակավորապես որակազրկվել է

Ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանը հայտնվել է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից ժամանակավորապես որակազրկված մարզիկների ցուցակում:

Ինչպես տեղեկացնում է ԾՄՖ-ի պաշտոնական կայքը, 2008 թվականի օլիմպիական խաղերում հայ մարզուհու դոպինգ թեստի պատասխանում հայտնաբերվել է արգելված խթանիչ՝ ստանոզոլոլ:

Հռիփսիմե Խուրշուդյանը որակազրկվել է եւ չի կարող մասնակցել առաջիկա մրցաշարերին:

Ընդգծենք՝ այս որոշումը վերջնական չէ: Վերջնական որոշում կկայացնեն Միջազգային օլիմպիական կոմիտեն ու ծանրամարտի միջազգային ֆեդերացիան՝ գործը մանրամասնորեն  ուսումնասիրելուց հետո:

Մինչև հուլիսի 17-ը պարզ կդառնա՝ Հռիփսիմե Խուրշուդյանը կմասնակցի՞ Ռիոյի ամառային օլիմպիական խաղերին, թե՞ ոչ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ