27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արոնյանը 3-րդ տեղը գրավեց

Լյովենում ավարտվել է շախմատային «Grand Chess Tour» մրցաշարի երկրորդ փուլը:

Մրցաշարի վերջին օրը տեղի են ունեցել կայծակնային շախմատի մրցաշարի վերջին 9 տուրերի պարտիաները: Լևոն Արոնյանը երկու օրերի արդյունում վաստակել է 10 միավոր՝ երկրորդ օրը հաղթելով Վիշվանաթան Անանդին, ոչ-ոքի խաղալով  Մագնուս Կարլսենի, Մաքսիմ Վաշյե-Լագրավի, Վլադիմիր Կրամնիկի, Անիշ Գիրիի, Ուեսլի Սոյի, Հիկարու Նակամուրայի ու Վեսելին Տոպալովի հետ և պարտվելով Ֆաբիանո Կարուանային: Կայծակնային շախմատի մրցաշարում Արոնյանը 2-րդ տեղն է զբաղեցրել` մեկ միավորով հետ մնալով Կարլսենից:

Ընդհանուր արդյունքով (արագ ու կայծակնային շախմատ) Արոնյանը վաստակած 20 միավորով զբաղեցրել է 3-րդ տեղը` հետ մնալով Կարլսենից (23 միավոր) և Սոյից (20,5 միավոր):

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ