19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Տեղի ունեցավ Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը

Այսօր ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլերի վիճակահանությունը:  Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հայաստանի գավաթակիր «Բանանցը» կմրցի Կիպրոսի «Օմոնիա» թիմի հետ, արծաթե մեդալակիր «Շիրակը»՝ վրացական «Դիլա» թիմի, իսկ բրոնզե մեդալակիր «Փյունիկը»՝ Ջիբրալթարը ներկայացնող «Եվրոպա» թիմի հետ: Որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները կկայանան հունիսի 30-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ հուլիսի 7-ին:
Քիչ առաջ տեղի ունեցավ նաև որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը: Որակավորման առաջին փուլը հաջողությամբ հաղթահարելու դեպքում «Բանանցը» կմրցի «Սլոբոդա» (Բոսնիա և Հերցեգովինա)-«Բեյթար» (Իսրայել) զույգի հաղթողի հետ, «Շիրակը»՝ «Սպարտակ» Տռնավա (Սլովակիա)-«Հիբերնիանս» (Մալթա) զույգի հաղթողի հետ, իսկ «Փյունիկը»՝ «ԱԻԿ» (Շվեդիա)- «Բալա Թաուն» (Ուելս) զույգի հաղթողի հետ: Առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 14-ին, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 21-ին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ