Ինչպես եւ երբ է պետք լվանալ ատամները
Հարկավոր է օրվա ընթացքում ամենաքիչը երկու անգամ լվանալ ատամները ատամի մածուկով:
– Առավոտյան նախաճաշից 30 րոպե հետո
– Քնելուց առաջ, վերջին սննդի ընդունումից 30 րոպե հետո
1. Ատամները լվանալուց առաջ հարկավոր է նախ լվանալ ատամի խոզանակը:
2. Խոզանակի վրա տարածել ոչ շատ մեծ քանակությամբ մածուկ:
3. Ատամի խոզանակը պահեք 45 աստիճան անկյան տակ:Կատարեք կարճ շրջանաձև շարժումներ լնդից դեպի ատամի եզրերը:Մանրակրկիտ մաքրեք յուրաքանչյուր ատամը:
4. Շրջանաձև շարժումներով մաքրեք ատամի արտաքին մակերեսը:
5. Յուրաքանչյուր ատամի մակերևույթը մաքրեք նաև բերանի խոռոչի կողմից(ներսից): Խոզանակը պահեք ատամի եզրերին ուղղահայց:
6. Կատարելով առաջ-ետ շարժումները`մաքրեք վերին և ստորին ատամնաշարերի ծամող հատվածները:
7. Ավարտեք մաքրումը լնդերի մերսմամբ` փակելով բերանը խոզանակով կատարեք շրջանաձև շարժումներ դիպչելով ատամներին և լնդերին:
8. Մաքրեք լեզուն:Օգտագործեք լեզվի հատուկ մաքրիչներ:Սկսեք լեզվի մաքրումը ետևի կողմից աստիճանաբար տեղափոխվելով դեպի առաջ:
9. Լվացեք ատամի խոզանակը և դրեք տարայի մեջ(գլխիկի կողմը դեպի վեր):
Ատամները լվանալու ընթացքը պետք է տևի նվազագույնը 3 րոպե: Կարևոր է հիշել,որ բացի ատամի խոզանակով մաքրումից,պետք է ատամները մաքրել նաև ատամնաթելերով: Դրանց օգնությամբ ավելի արդյունավետ է մաքրվում ատամների արանքները: