08 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Պուտինի բանակցությունները Սարգսյանի եւ Ալիեւի հետ հեշտ չեն լինի․ Պեսկով

Այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ հեշտ չեն լինելու: Նման կարծիք է հայտնել Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ТАСС-ը։

«Բանակցությունները անշուշտ հեշտ չեն լինելու։ Հիմնական խնդիրն այժմ մարտական գործողությունների վերսկսումից ապահովագրվելն Է, թույլ չտալ, որ կորչեն այն մշակումները, որոնք կային Ղարաբաղի շուրջ բռնության վերսկսման պահին»,-ասել Է նա։

Պեսկովը նշել Է, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Պուտինը նախ առանձին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի հետ, ինչից հետո կկայանա երեք ղեկավարների զրույցն ու աշխատանքային նախաճաշը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ