20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մանկավարժականի ռեկտորը վերընտրվեց

ՀՀ ԱԺ նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 17-ին մասնակցել է ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նիստին:

Նիստի օրակարգում ընդգրկված է եղել ՀՊՄՀ-ի ռեկտորի ընտրության հարցը: Բուհի ռեկտորի պաշտոնում առաջադրվել է միայն մեկ թեկնածու՝ համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Միրզախանյանը, ով քվեարկության արդյունքում ընտրվել է:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորել է Ռուբեն Միրզախանյանին վերընտրվելու կապակցությամբ եւ մաղթել արգասաբեր աշխատանք ու նորանոր ձեռքբերումներ:

Նիստի ընթացքում քննարկվել են համալսարանի գործունեությանն առնչվող այլ հարցեր եւս:

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ