17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հրանտի ընտանիքը վարձով է ապրում. մանրամասներ երեկ մահացած զինվորի մասին

Հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռեւս չպարզված հանգամանքներում, երեկ` հունիսի 17-ին, մահացած 19-ամյա զինծառայող Հրանտ Գրիգորյանը Արարատի մարզի Մրգավան գյուղից է, սակայն ապրում է Արտաշատ քաղաքում:

Henaran.am -ի հետ զրույցում Արարատի մարզի Մրգավան գյուղի գյուղապետ Արմեն Հարությունյանը նշեց, որ Գրիգորյանների ընտանիքն արդեն մի քանի տարի է վարձով է բնակվում Արտաշատում, Հրանտի հայրը Ռուսաստանի Դաշնությունում է` արտագնա աշխատանքի:

«Հրանտ Գրիգորյանն ընտանիքի միակ տղան էր, ունի իրենից փոքր քույր:Ես նրան դեմքով չեմ էլ հիշում, որովհետև փոքր է եղել, որ տեղափոխվել են վարձով ապրելու: Այդքան էլ լավ չէին ապրում, մնացած մանրամասները չգիտեմ: Չեմ կարող ասել, թե նա ունակ էր ինքնասպանության, թե ոչ: Դեպքի հետ կապված ոչ մի առանձնահատուկ բան չգիտեմ»,-ասաց գյուղապետը:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին` ժամը 10:45-ի սահմանում, հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Գարուշի Գրիգորյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ