20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ժամանակը ցույց կտա

‹‹Մինչև ընտրությունները՝ կուսակցության կայանալու համար ժամանակը քիչ է մնացել: Բայց Հայաստանի համար դա նորմալ ժամանակ է: Մի քանի ամսվա գործունեությունից հետո հասկանալի կլինի՝ կայացման ճանապարհի՞ն է, թե՞ ոչ››, – անդրադառնալով Վարդան Օսկանյանի հիմնադրած՝ ‹‹Համախմբում›› կուսակցությանը՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Վերջինս շեշտեց՝ կուսակցություն ստեղծելը, բնական է, ռիսկային գործ է. մեծ ռեսուրսներ են ներդրվում:

‹‹Հնարավոր է ամեն բան լավ լինի, հնարավոր է՝ հակառակը լինի: Եթե կուսակցությունը չկայացավ, դա հարված է լինելու կուսակցության ղեկավարին: Եթե չհասցնի կայանալ՝ ասելու են՝ Օսկանյանի կուսակցությունը չկայացավ: Երկրորդ նախահագի հետ կապված՝ ասեմ՝ որքանով տեղյակ եմ՝ նորմալ աշխատանքային հարաբերություններ ունեն Օսկանյանն ու Քոչարյանը: Բայց լուրեր կան, թե համագործակցում են: Դա հիմա չենք կարող ասել. ժամանակը ցույց կտա››:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ