Եվրո-2016. Անգլիա – Ուելս՝ 2-1
Հունիսի 16-ին՝ Եվրո 2016-ի 7-րդ օրը, տեղի ունեցան Անգլիա – Ուելս, Ուկրաինա – Հյուսիսային Իռլանդիա եւ Գերմանիա – Լեհաստան հանդիպումները:
Անգլիան 61-րդ եւ 90-րդ րոպեներին երկու գնդակ ուղարկեց Ուելսի դարպասը: Գոլի հեղինակ դարձան Վարդին եւ Սթարիջը. Անգլիա – Ուելս՝ 2-1:
Երկրորդ խաղում երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Ուկրաինայի հավաքականը: Հյուսիսային Իռլանդիան երկու գոլ ուղարկեց ուկրաինացիների դարպասը երկրորդ խաղակեսում: 50-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մաքոլին, իսկ 91-րդ րոպեին՝ Մաքջինը:
Գերմանիա – Լեհաստան խաղում հավասար պայքար էր ընթանում: Ակնհայտ ֆավորիտներ գերմանացիները չկարողացեն բացել խաղի հաշիվը: Գրոհներով, հակագրոհներով եւ լարված իրավիճակներով ընթացած հանդիպումն ավարտվեց Եվրո 2016-ի առաջին գոլազուրկ ոչ-ոքիով՝ 0-0: