Օսկանյանը հավակնու՞մ է վարչապետ դառնալ
Այսօրվանից «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը կրկին հերքեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կապ ունի իրենց նորաստեղծ կուսակցության հետ:
Անդրադառնալով ԼՂՀ պաշտպանության նախկին հրամանատար Սամվել Բաբայանի` իրենց կուսակցության անդամակցությանն, ասաց, որ եթե Բաբայանը նման ցանկություն հայտնի, իրենք կանդրադառնան հարցին:
Համագումարի ժամանակ իր ելույթում Օսկանյանը հարկ էր համարել անդրադառնալ ազատ մամուլին: Նշենք, որ հենց իրենց իշխանության օրոք է փակվել Ա1+ հեռուստաընկերությունը:
Օսկանյանը նշել է, որ եթե նախկիում եղել են սխալներ, չի նշանակում հավերժ, հարյուր տարի պետք է այդ սխալնեը կրկնվեն: «Խոսքս դրա մասին էր, ուզո՞ւմ եք այս երկիրն առաջ գնա, թե՞ տեղում դոփի: Ուրմեն` ինչը նախկինում վատ ա եղել, հիմա բացառվում է»,- ընդգծեց Վարդան Օսկանյանը:
Հավակնո՞ւմ է արդյոք 2017 թվականին զբաղեցնել վարչապետի պաշտոնը հարցին, Օսկանյանը պատասխանեց, թե դեռ վաղ է դրա մասին խոսել: