06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

«Ակամա հիշեցի Ռուբեն Հախվերդյանի «Ծույլ կիրակի» երգը»

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը դժգոհ է. նիստերի դահլիճը դատարկ է:

Նա իր ելույթում նշեց, թե այնպիսի տպավորություն է, որ այսօր ոչ թե աշխատանքային օր է, որի համար պատգամավորները վարձատրվում են, այլ կիրակի է: Նա ակամայից հիշեց Ռուբեն Հախվերդյանի «Ծույլ կիրակի» երգը: «Հարգելի խորհրդարան, հումորով եմ ասում հարգելի խորհրդարան, որովհետև ինձ թվում է` մի տեսակ կիրակնօրյա մթնոլորտ է տիրում այսօր մեր խոհրդարանում: Լավ կլիներ, որ իրենց աշխատասենյակներում, կամ գուցե ուրիշների աշխատասենյակներում տքնաջան աշխատող մեր օրենսդիրի գործընկերները բոլորը ներկա լինեին խորհրդարանի դահլիճում, քանի որ այն աշխատավարձը, որը մենք ստանում ենք, ստանում ենք հարկատուների հաշվին և մեր աշխատանքային պարտականությունն է աշխատանքներին ներկա լինել ոչ միայն հերթական նստաշրջանին, այլ նաև արտահերթ: Ակամա հիշեցի Ռուբեն Հախվերդյանի «Ծույլ կիրակի» երգը: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ գրեթե բոլորս ծուլության կամ կիրակնօրյա տրամադրության մեջ ենք»,- ասաց Եսայանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ