17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սպաները ծեծել են ՌՈ տեսուչին. կան ձերբակալվածներ

Վարդենիս քաղաքում ռազմական ոստիկանության բաժանմունքի տեսուչի եւ սպաների միջեւ ծեծկռտուք է եղել, սպաները ձերբակալվել են:

ՀՀ քննչական կոմիտեից  հայտնեցին, որ հունիսի 15-ին ռազմական ոստիկանության տեսուչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրեսնգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):

Քննչական կոմիտեից տեղեկացրին, որ ձերբակալվել է 4 անձ:

Նշենք, որ ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի՝ ձերբակալվածները ԼՂՀ պաշտպանության բանակի սպաներ են:

Մայոր Արա Զախարյանը, լեյտենանտ Լ. Սահակյանը, ավագ լեյտենանտ Կ. Մարտիրոսյանը, լեյտենանտ Տ. Անախասյանը Վարդենիս քաղաքում արագ երթեւեկելիս են եղել, երբ ստուգատեսում ծառայություն իրականացնող տեսուչ Անդրանիկ Մաթեւոսյանը կանգնեցրել է նրանց մեքենան: ՊԲ զինծառայողներին դուր չի եկել, թե ինչպես է տեսուչը կանգնեցնում ավտոմեքենան, վիճաբանություն է սկսվել, նրանք մետաղյա խողովակով հարվածել են ոստիկանին, որը տեղափոխվել է հոսպիտալ:

Դրանից հետո ռազմական ոստիկանության աշխատակիցները բերման ենթարկելիս բռնություն են գործադրել մայոր Ա. Զախարյանի նկատմամբ. Կապել են ձեռքերը եւ սկսել հարվածել: Նրան այնքան են ծեծել, որ տեղափոխվել է հիվանդանոց:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ