Ոչ Գագիկ Ծառուկյանը, ոչ Օսկանյանը, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը որևէ բան չեն կարողանա անել
‘Գործող իշխանության ներկայացուցիչը՝ Սերժ Սարգսյանը, լավագույն դիրքերում է նախագահական շրջանում’,-այսօր ասուլիսի ժամանակ նման տեսակետ արտահայտեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Նրա կարծիքով՝ ոչ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոչ ԲՀԿ-ից առաջադրվող հավանական թկենածուներից որեւէ մեկը՝ Գագիկ Ծառուկյանը կամ Վարդան Օսկանյանը, և ոչ էլ ‘Դաշնակցությունը’ միանձնյա չեն կարողանա որեւէ բան անել, եւ չունեն այն թեկնածուին, ով ընդունելի լինի բոլորի համար:
‘Միասնական թեկնածու, չեմ կարծում, կլինի, իսկ լինելու դեպքում կկարողանա հաղթել Սերժ Սարգսյանին: Անհրաժեշտ է առաջադրել մի այնպիսի անհատ, ով չունի կեղտոտ անցյալ, և ես այդ անձին չեմ տեսնում որևէ կուսակցության մեջ’,-նշեց Մելիքյանը:
Անդրադառնալով գալիք ընտրություններում սեփական թեկնածության առաջադրմանը` Մելիքյանը հայտնեց, որ ինքը դեռևս վերջնական որոշում չի կայացրել: ‘Որոշումս կհայտնեմ մեկ ամսից: Եթե իսկապես քաղաքական ուժերն, այնուամենայնիվ, չկարողանան համաձայնության գալ միասնական թեկնածուի հարցում, ապա ես կառաջադրվեմ’,-եզրափակեց նախկին արտգործնախարարը: