21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Մաշտոցի պողոտայում ավարտվել են լուսադիոդային լուսատուների տեղադրման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, ՄԱԿ-ի զարգացման «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում ավարտվել են   լուսադիոդային ժամանակակից լուսատուների տեղադրման աշխատանքները:  Մինչ այս, նույն ծրագրով նման լուսատուներ էին տեղադրվել նաև մայրաքաղաքի կենտրոնն օդանավակայանին միացնող Իսակովի պողոտայից մինչև Թաիրովի փողոցի ճանապարհահատվածում, «Հաղթանակ»  կամրջի մայթեզրերին: Այս լուսատուները  ապահովում են ճանապարհային մակերեսի ժամանակակից պահանջներին համապատասխանող լուսավորություն, ինչն էլ բխում է «Երևան քաղաքում փողոցային էներգաարդյունավետ լուսադիոդային լուսավորության համակարգ» նախագծի պահանջներից: Հիշեցնենք, որ Երևանը միացել է «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը և կամավոր պարտավորություն է ստանձնել իր լիազորությունների և ազդեցության շրջանակներում մինչև 2020թ. առնվազն 20 տոկոսով կրճատել ջերմոցային գազերի արտանետման ծավալը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ