04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Գյումրեցի վարորդները շումախերներ են․Հովհաննես Մարգարյան

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ԱԺ-ում իր ելույթի ընթացքում  շնորհակալություն հայտնեց «ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016թ.  մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագիրը» քննարկման դնելու համար։

«Գյումրիում բոլորս գիտենք՝ ով-ով է, ում տղան է, ում կաթն է կերել, ովքեր են մամն ու պապը: Ինչպես ասում են՝ վերքը տիրոջն է ցավ տալիս. մենք գիտենք՝ ինչ բան է դա: Փառք ու պատիվ այն մարդկանց, որոնք անկեղծորեն տեր են կանգնում, որ գյումրեցին մեջքը շտկի, քանի որ Գյումրին կա ու մնում է նամուսի, թասիբի, արվեստի, սպորտի քաղաք: Ճիշտ են ասում, որ գյումրեցի վարորդները շումախերներ են. կան փողոցներ, որտեղ մեքենան վերածվեց լոդկայի՝տպավորությունն այդպիսին էր», – ասաց Հովհաննես Մարգարյանը:

 

Ըստ Հովհաննես Մարգարյանի՝ այս համաձայնագրին պետք է բոլորը կողմ քվեարկեն։ Ըստ պատգամավորի՝ արժանապատիվ գյումրեցին պիտի ունենա  կարգին փողոցներ։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ