14 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Աղքատությունից խոցելի են հատկապես միայնակ մայրերի ընտանիքները (վիդեո)

‘Շիրակ կենտրոնը’ օգնություն ցուցաբերելու և տեսանյութեր պատրաստելու նպատակով շարունակում է այցելությունները Գյումրու ծայրամասային թաղամասեր, որտեղ գտնվող վագոն-տնակներում և կիսակառույց շինություններում բնակվում են գործազրկության և ծայրահեղ աղքատության մատնված հարյուրավոր ընտանիքներ: Դիտարկումները ցույց են տալիս, որ առավել անմխիթար և օտարված վիճակում են գտնվում մանկահասակ երեխաներ ունեցող միայնակ մայրերի ընտանիքները: Այդպիսի ընտանիքների երեխաները հիմնականում զրկված են ինչպես նախակրթարաններ հաճախելու, այնպես էլ դպրոց կանոնավոր հաճախելու հնարավորությունից, հիմնականում հագուստի, վարձավճարների բացակայության և թերսնվածության պատճառով:

 ‘Շիրակ կենտրոնի’ կողմից պատրաստած այս տեսանյութը Գյումրու ամենաաղքատ թաղամասերից մեկում՝ Բուլվարաjինում, իր 4 անչափահաս երեխաների հետ ապրող, միայնակ մայր, Դավթյան Գայանեի մասին է:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ