15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Չինաստանի Նինգպո և Հայաստանի Կապան քաղաքները դարձան քույր քաղաքներ

Հունիսի 9-ին Չինաստանի Ճըձյանգ նահանգի Նինգպո քաղաքում տեղի է ունեցել Չինաստանի և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրների սննդի փառատոնը և ցուցահանդեսը, իսկ հունիսի 10-ին Չինաստանի ու Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների կառավարիչների և քաղաքապետերի երրորդ համաժողովը։

Վերոնշյալ միջոցառումներին մասնակցել են Նինգպոյի հետ քույր քաղաքի կարգավիճակ ունեցող 10-ից ավելի քաղաքների ղեկավար ներկայացուցիչներ։ Մասնակցել է նաև Հայաստանի Կապան քաղաքի պատվիրակությունը` քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի գլխավորությամբ։

Միջոցառման շրջանակներում Նինգպոյի քաղաքապետ Թանգ Յիձյունը և Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը ստորագրել են երկու քաղաքների միջև բարեկամական փոխգործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Ստորագրման արարողությանը ներկա է գտնվել նաև Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ