Ամեն ինչ արվում է, որ մենք մեր երկրում չկարողանանք հանգիստ ապրել. Էդմոն Մարուքյան
ԱԺ-ում հարկային օրենսգրքի քննարկումների ժամանակ պատգամավոր էդմոն Մարուքյանը նշեց՝ նման բաներ միայն մեր երկրում կարող է լինել:
Մարուքյանը շեշտեց՝ ինչպես նախկինում ոստիկանությունում էին մարդկանց ծեծում, խոշտանգում ու ցուցմունք կորզում, հիմա կառավարությունն է նույն կերպ հարկային ծեծ է տալիս քաղաքացիներն. «Պլան եք կատարում՝ ջարդելով, ծեծելով, խոշտանգելով. ուրիշ տարբերակ չունեք: Ստվեր եք փնտրում… Ստվերը այն է, որ չեն գտնում, բայց անգիր գիտեք, թե ինչը որտեղ է գտնվում… Ամեն ինչ արվում է, որ մենք մեր երկրում չկարողանանք հանգիստ ապրել», – ասաց Մարուքյանը: