14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մանկապարտեզում կեղծ աշխատողներ են ձեւակերպել ու մեծ գումար հափշտակել

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հունիսի 13-ին վարույթ է ընդունվել Երեւանի թիվ 120 մանկապարտեզում 2011-2016թթ. առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ նախնական քննության տվյալներով «Երեւանի թիվ 120 մանկապարտեզ» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության աշխատակիցների հաստիքների վրա ձեւակերպվել են անձինք, որոնք իրականում աշխատանքի չեն հաճախել, սակայն հաշվարկվել եւ նրանց  անունով ելքագրվել է աշխատավարձ։

Քննությամբ պարզվել է մանկապարտեզի հաստիքացուցակի 6 հաստիքների վրա ձեւակերպված այն անձանց ինքնությունը, ովքեր աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց հաշվեհամարներին, որպես աշխատավարձ, բյուջեից փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի գումար, ինչը բանկային քարտերի միջոցով կանխիկացվել եւ հափշտակվել է։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։

Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ