Եվրո-2016. Իտալիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Բելգիայի ընտրանուն /ֆոտո/
Եվրոպայի 2016թ. առաջնության E խմբի առաջին մրցափուլում Բելգիայի ընտրանին «Ստադ դե Լյումեր» մարզադաշտում ընդունեց Իտալիայի հավաքականին:
Հանդիպման 32-րդ րոպեին Իտալիայի ընտրանու պաշտպան Լեոնարդո Բոնուչին փայլուն փոխանցում կատարեց Էմանուելե Ջակերինիին, որի արդյունքում Ջակերինին գոլի հեղիչնակ դարձավ:
Հանդիպման վերջնամասում՝ 90-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Գրացիանո Պելեն՝ ձեւակերպելով հանդիպման վերջնական հաշիվը: Արդյունքում՝ Իտալիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Բելգիայի ընտրանուն: