03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Գարնանային ֆոբիաներ, սեքս եւ քաղաքականություն

Գարնանը ոչ միայն բնությունն է զարթոնք ապրում, այլև մարդու ամբողջ օրգանիզմը: «Ծանր ձմեռվանից հետո մարդիկ սպասում են, թե երբ է գարունը բացվելու, իղձեր ու փափագներ ունեն, սպասելիքներ ունեն, ամբողջ բնությունն է զարթնում, օրգանիզմը ակտիվանում է, և սեռական կյանքն էլ է ակտիվանում»,-ասում է ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժ. գ. թ. Մարատ Զաքարյանը:

Մասնագետի խոսքով՝ սեռական ակտիվությունը պայմանավորված է հորմոնալ ակտիվությամբ, որը մեծ նշանակություն ունի  մնացած օրգան համակարգերի ակտիվության համար: Սակայն օրգանզիմի ակտիվությունը կարող է բերել դեպրեսիայի: «Մեծահասակների մոտ կարող են առաջանալ ինքնասպանության մտքեր, օրգանիզմը չի հարմարվում: Տղամարդն, ով սեռական ուժեղ ցանկություն ունի և չի կարողանում դա իրագործել, չի կարաղնում վերականգնել իրեն ամբողջ առողջությունը, այդ թվում սեռականը, դա բերում է ընկճվածության, դեպրեսիայի»:

Զաքարյանն ընդգծում է, որ գարնանային ակտիվությումբ է պայմանավորված այն, որ ավելի շատ ծնունդներ լինում են աշնան վերջին ու ձմռան սկզբին:

Հոգեթերապևտի կարծիքով դեպրեսիա կարող է առաջանալ նաև լրատվամիջոցների՝ ինքնասպանությունների, ավտովթարների, բռնաբարությունների մասին հրապարակումների պատճառով:

«Մեծ սթրեսային վիճակներ, ֆոբիաներ կարող են առաջանալ, նամանավանդ դեռահասների մետ, շատ զգույշ պետք է մեկնաբանել, չի կարելի մանրամասն ասել՝ ոնց բռնաբարեց երեխային կամ մեծահասակին»,-հորդորում է սեքսոպատոլոգը:

Հարցին, թե քաղաքականության մեջ էլ են սրացումներ լինում, Զաքարյանը պատասխանում է. «Նրանք էլ են օրգանիզմ, ունեն նյարդային համակարգ, սիրտ ու թոք ունեն, երևի հոգի ունեն, իհարկե, քաղաքական դաշտում էլ կարող են առաջանալ սրացումներ, ընդհանուր ակտիվացում է լինում»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ