Ինչպե՞ս են հարուստ զոքանչներ ու հարուստ կանայք ունեցողները հայտնվում օրենսդիր մարմնում

‹‹Պատահական ոչ մի բան չի լինում։ Բոլոր զարգացումները լինում են իշխանության ձեռքով։ Միամիտ կեցված չընդունենք, չասենք՝ հարուստ զոքանչներ ու հարուստ կանայք ունեցողները պատահական են հայտնվում ԱԺ-ում։ Մոնոպոլիստները, օգիգարխները, հասարակության համար ոչ ընդունելի նպատակներ ունեցողները մտնում են իշխանության մեջ ու կեղեքում ժողովրդին։ Այս խնդրին հարկավոր է լուծում տալ››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։
Տնտեսագետը շեշտեց՝ այսպես չի կարելի շարունակել։ Այս խնդրի համար լուծման ուղիներ կան, պարզապես քաղաքական կամք է անհրաժեշտ։
‹‹Կարող ենք ընդունել այնպիսի իրավական հիմքեր, որ մոնոպոլիստները չմտնեն օրենսդիր մարմին, իշխանության մեջ։ Ես այդ ոլորտում աշխատել եմ, գիտեմ՝ ինչ եմ ասում։ Ուղղակի քաղաքական կամք է պետք ու, վերջապես, պետք է մտածել այս պետության ապագայի մասին››, – եզրափակեց տնտեսագետը։